Դատը հետաձգվեց

Երեկ ՀՀ վարչական դատարանում պետք է լսվեր ՀՀ ոստիկանության հայցը ՀՀ քաղաքացի Կարպիս Սաղաթելյանին «չարտոնագրված հանրահավաքների մասնակցելու համար» վարչական պատասխանատվության կանչելու եւ 50 000 դրամով տուգանելու մասին։ Սակայն նիստը տեղի չունեցավ հայցվորի բացակայության պատճառով։

Չնայած պատասխանող կողմի ներկայացուցիչ Նարինե Ռշտունին հայտարարեց, որ «հայցվորը ներկայացրել է իր բոլոր ապացույցները, հայցում ներկայացված է նրա կարծիքը«, դատավոր Աշոտ Աբովյանը հետաձգեց նիստը, եւ նկատեց, որ հայցը ապացուցելու բեռը ամբողջությամբ հայցվորի վրա է իսկ «դատարանը չի ցանկանում լիներ հայցվոր կողմի փաստաբանը»։ Կարպիս Սաղաթելյանի փաստաբան Նարինե Ռշտունին համոզված է, որ ոստիկանության հայցը անհիմն է եւ ենթակա է մերժման: