Հացադուլավորներին տարել են ոստիկանություն

Իրավապահները այսօր բերման են ենթարկել վաղ առավոտից Մասիսի կենտրոնական հրապարակում ի պաշտպանություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ 3 տարի ազատազրկման դատապարտված Հուսիկ Բաղդասարյանի հացադուլ սկսած Սամվել Գեւորգյանին եւ Կորյուն Առաքելյանին:

Մասիսի ոստիկանության պետի տեղակալ, մայոր Գուրգեն Բեգլարյանը այս կապակցությամբ հայտարարել է, որ «Բայց ո՞վ է ասել, որ ինքը (Գեւորգյանը) հացադուլի մեջ է… Հացադուլ անելիս բաժնին (ոստիկանության) տեղյակ չե՞ն պահում: Պահում չէ՞ երեւի. կարգն այդպես է: Մենք տեղյակ չենք, նա հացադուլ է հայտարարել, թե ինչ։ Մեզանից պահանջել են, մենք էլ տարել ենք Գլխավոր դատախազություն: Իրեն ծանուցագիր է տրվել ու [նա] ուղարկվել է դատախազություն: Մարտի 1-ի դեպքերով ցուցմունքներով անցել է, երեք անգամ նախկինում նրան տարել են, լսել են»։