NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի հայտարարությունը
Հունիսի 9-ին լրանում է Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության և Հայ կամավորականների համախմբման համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության վերջնաժամկետը: Այս առթիվ հայտարարություն է տարածել Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի
զորակցության կոմիտեն։
«Ստացվել են խիստ անհանգստացնող և ուղղակիորեն Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից:
Նման քայլը բարոյական հանցանք լինելուց բացի նաև ՀՀ օրենսդրությունը բազմաթիվ կետերում խախտող իրական քրեական հանցագործություն կլինի և Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իշխող վարչախմբի հանցագործ հետևողականության հերթական արտահայտությունը»:
