NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրողները պահանջում են
Այսօր Հայաստանի խորհրդարանի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել մարտի 1-ի իրադարձություններից հետո անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների մի խումբ ընտրողներ եւ նամակ հղել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին:
<Այսօր կալանավորված են մեր կողմից ընտրված պատ•ամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը, իսկ Խաչատուր Սուքիասյանը ստիպված է թաքնվել: Արդյունքում մենք զրկված ենք խորհրդարանում մեր ձայնն ունենալու սահմանադրական իրավունքից: Պահանջում ենք դադարեցնել պատգամավորների նկատմամբ անհիմն հետապնդումները, վերականգնել նրանց բարի անունն ու արժանապատվությունը>, ասված է ընտրողների նամակում:
Source Url:
