Հեռացված դիվանագետների ներկայացուցչի հայտարարությունը

Մայիսի 12-ին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունց հեռացված դիվանագետների շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։Լ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հինգ դիվանագետ փետրվարի 24-ին հայտարարեցին, որ ողջունում են իրենց իրավունքների համար քաղաքացիների պայքարը, իսկ մեր օր անց Վարդան Օսկանյանը նրանց ազատել էր աշխատանքից, որոշելով որ նրանք իրենց աշխատանքային միջոցները օգտագործում են այլ կուսակցությունների կամ կազմակերպությունների շահերի համար։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարը 25.02.2008թ–ին համապատասխան հրամաններով դիվանագետներ Վլադիմիր Կարապետյանին, որը ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունը, Վարսենիկ Բաղդասարյանիս, որը ՀՀ ԱԳՆ Միջազգայւին կազմակերպությունների վարչության ՍԱԿ բաժնի վարիչն է եղել, Կարինե Աֆրիկյանին, որը ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Անմերիկայի վարչությունը և Կանադայի բաժինը, Մարթա Այվազյանին, որը ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և Միջազգային վարչության ՆԱՏՕ-ի բաժինը, Առաքել Սեմիրջյանին, որը ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդականն է եղել, ազատել է զբաղեցրած պաշտոններից, որպես ազատման հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» և 44 հոդվածի 1-ին մասի «գ» կետերը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ իրավանորմը։ Համաձայն սույն իրավանորմի՝ դիվանագետը զբաղեցրած պաշտոնից ազատվում է, երբ իր ծառայողական դիրքը/ աշխատանքային միջոցներն օգտագործում է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների շահերի համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն անցկացնելու համար։ Հասարակական հնչեղություն ստացած այս գործը կարծում եմ սխալ Է ներկայացվել հասարակությանը և ՀՀ պետական պատկան այրերին, ինչի արդյունքում սխալ պատկերացում Է ձևավորվել, որ վերջիններս իրենց ծառայողական դիրքը, աշխատանքային միջոցներն իբր օգտագործել են, կամ այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն են իրականացրել, ինչի արդյունքում ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։

Այո, եթե իմ վստահորդներ դիվանագետները խախտել են օրենքը, իսկ տփալ դեպքում աշխատանքից ազատման հիմք Է հանդիսացել, որ իբր աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների շահերի համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու, ապա պետք Է գործի օրենքն իր ողջ խստությամբ, բայց...

ՀՀ Վարչական դատարանի վարայթում Է գտնվում դիվանագետների հայցը՝ աշխատանքում վերականգնվելու պահանջի մասին, տեղի Է ունեցել նախնական դատական նիստը, ներկայացվել են սույն գործի հետ կապված բոլոր ապացույցները և չկա մի ապացույց, որով կապացուցվի, որ դիվանագետներն իրենց աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների շահերի համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու։ Որպես ազատման հիմք Է ներկայացված դիվանագետների հայտարարությունը, որտեղ ոչ մի բառ կամ խոսք չեք գտնի ինչ-որ կուսակցության հարելու, համակրելու կամ այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։ Ավելին, դիվանագետներին ազատել են զբաղեցրած պաշտոններից անգամ չցանկանալով գրավոր բացատրություն պահանջել, որով ևս մեկ անգամ ապացուցվում Է, որ չկար վերջիններիս կողմից կատարված այն խախտումները, որպեսզի պահանջեին գրավոր բացատրություն ներկայացնել։

Հաշվի առնելով, որ դիվանագետներին աշխատանքից ազատելը որոշակի հասարակական հնչեղություն Է ստացել, օգտվելով ԶԼՄ-ների ներկայությունից, անում եմ հետեւյալ հայտարարությունը:
Մխալ տեղեկությունների մատուցման արդյունքում դրվանագետները զրկվել են աշխատանքից։ Եթե վերջիններս ազատվել են, որ իբր իրենց աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների շահերի համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար, ապա թող գործի օրենքն իր ողջ խստությամբ, հակառակ պարագայում ակնկալում ենք, որ արդարությունը կվերականգնվի և հայ դիվանագետները կշարունակեն իրենց աշխատանքային պարտականությունները՝ ի շահ մեր պետության։