NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երկրապահները պահանջում են
Մայիսի 8-ին Հայաստանում նշվում է, Երկրապահի օրը: Մայիսի 8-ին նախկին ազատամարտիկները այցելել էին Եռաբլուր` ծաղկեպսակներ դնելու իրենց զոհված մարտական ընկերների շիրիմներին, պահանջում են ազատ արձակել հետընտրական շրջանում ձերբակալված նախկին ազատամարտիկներին:
Տոնի առիթով «Երկրապահ» կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել, ու ասվում է, «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու: Ոչ ոք թող չշահարկի Երկրապահի անունը: Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: Ես ինքս ի վիճակի եմ խոսելու իմ անունից, գործելու իմ անունից»:
Եռաբլուրում հավաքված երկրապահները պահանջում էին ազատ արձակել իրենց ձերբակալված ընկերներին` վանկարկելով վերջիններիս` Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սմբատ Այվազյանի, մյուս կալանավորվածների անունները:
