NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը կրկին հետաձգվեց
Ստամբուլի <Ակոս> թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, որը վերսկսվել էր երեկ, կրկին հետաձգվել է: Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին:
Երեկ դատարանը լսել է գործով անցնող 19 կասկածյալներից 3-ի վկայությունները: Սպանության դրդիչներից Յասին Հայալի ազգական Քոշկուն Իղջին, մասնավորապես, հայտարարել է, թե ինքը կատարել էր իր պարտքը եւ ոստիկանությանը իրազեկել Դինքին սպանելու Հայալի ծրագրերի մասին: Հայալը, իր հերթին, նիստի ժամանակ հայտարարել է, թե <ատում եւ հակակրանք է տածում Դինքի նկատմամբ>:
Դինքի ընտանիքի փաստաբանները բացարկ են հայտնել Հայալի դատապաշտպան Ֆուաթ Թուրգութի դեմ, քանի որ վերջինս ատելությամբ լի ելույթներ էր ունեցել գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի դեմ:
Source Url:
