NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ամեն ուրբաթ՝ դատախազության մոտ
Հետընտրական շրջանում ձերբակալված եւ իրենց քաղբանտարկյալ համարող անձանց ազատ արձակելու պահանջով, այսօր Հայաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել նրանց կանայք եւ հարազատները։ Նախորդ օրերին նույն մարդիկ բողոքի ցույցեր էին կազմակերպել ՀՀ–ում ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատների մոտ: Ցույցին մասնակցում էին նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցուցարարները պնդում էին, որ Գլխավոր դատախազության շենքի մոտ են գալու ամեն ուրբաթ` այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր մարտի 1-ից հետո բոլոր ձերբակալվածները: Ակցիայի մասնակիցները իրենց պահանջներով նամակը հանձնեցին Գլխավոր դատախազության քաղաքացիների դիմումներով զբաղվող վարչության պետ Ժաննա Կուտիկյանին: Կուտիկյանը ցուցարարների պատվիրակների հետ զրույցում խոստացավ, որ Գլխավոր դատախազն անպայման կուսումնասիրի եւ կպատասխանի այդ նրանց նամակին:
