Էլի բերման են ենթարկում

Մեր տեղեկություններով, Մյասնիկյան արձանի մոտից մարդկանց քիչ–քիչ հեռանալուց հետո ոստիկանությունը սկսել է մարդկանց բերման ենթարկել։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը երդում է տալիս եւ ստանձնում ՀՀ նախագահի պաշտոնը, այսօր մարտի 1-ի զոհերի քառասունք է։

Այսօր Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունը, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ եւ այսօր Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: