NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդարադատության նախարարը համոզված է
Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը լրագրողներին ասել է, որ «Հանրահավաքներ,
երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրինագծում կարող են լինել սոսկ խմբագրական փոփոխություններ. Իր հիմնարար դրույթներով այս օրինագիծը փոխելու խնդիր հազիվ թե առաջանա: Երբ խնդիրը վերաբերում է խմբագրական հստակեցմանը, պարզաբանումներին, սա,
ըստ էության, վերանայել չէ: Ես ավելի քան համոզված եմ, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ մեր հանդիպումները եւս կբերեն դրան»:
Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ
մարդու իրավունքների գրասենյակը անցած շաբաթ համատեղ իրավաբանական կարծիք են
հրապարակել՝ եզրակացնելով, որ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին
Հայաստանի օրենսդրական փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:
Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խումբը ընդունելի
չեն համարել առաջարկված օրենսդրական փոփոխությունները՝ այն չափով, որ դրանք էապես
ավելի են սահմանափակում հավաքներ անցկացնելու իրավունքը:
