NON-GOVERNMENTAL ORGANIZATION
20 կալանավոր հացադուլ է հայտարարել
Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը այսօր հայտարարել է, որ Հայաստանում հետընտրական զարգացումների առնչությամբ ձերբակալվածներից մոտ 2 տասնյակը, այսօրվանից հացադուլ են սկսել:
Հացադուլ հայտարարածների թվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Սմբատ Այվազյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Կարապետ Ռուբինյանը, Գուրգեն Եղիազարյանը, Պետրոս Մակեյանը եւ այլոք:
Նրանք պնդում են, թե կալանավորվել են քաղաքական պատճառներով եւ պահանջում են կարճել իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերը:
Source Url:
