NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են Սուրեն Սուրենյանցին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ մարտի 25-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել եւ առանձնացրույց է ունեցել մարտի 24-ից հացադուլ հայտարարած Սուրեն Սուրենյանցին:
Ս. Սուրենյանցը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ 25.02.08-ին, ժ. 20.30-ին իրեն բերման են ենթարկել ՀՀ Ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ պահվել է մինչև նույն օրվա ժ.23.30-ը, այնուհետև իրեն տարել են հետաքննիչի, ապա քննիչի մոտ` քննչական գործողություններ իրականացնելու նպատակով: Ըստ Սուրենյանցի` նրա նկատմամբ խափանման միջոցը, իր համար անհասկանալի ձեւով, ընտրվել է կալանքը 28.02.08-ին `20 օրյա ժամկետով: Այնուհետեւ, ըստ Սուրենյանցի, նրան առաջադրվել են այլ մեղադրանքներ, որոնց հետ կապված խափանման միջոցը երկարացվել է 2 ամսով:
Ս.Սուրենյանցը մարտի 24-ից հայտարարելով հացադուլ, ներկայացրել է երեք պահանջ: 1. Փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը, 2. վերացնել հակադրության հետևանքները, 3. սկսել իրավական- քաղաքական երկխոսություն:
Սուրենյանցը հայտնել է, որ ոստիկանությունում գտնվելու կամ քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում իր նկատմամբ որևէ խոշտանգումներ չեն իրակացվել: Ս. Սուրենյանցը հայտնել է նաեւ, որ ՔԿՀ-ի վարչակազմի նկատմամբ որևէ բողոք չունի: Ս. Սուրենյանցի նկատմամբ ՔԿՀ-ում սահմանված է բժշկական վերահսկողություն:
