NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատախազությունը հրավիրում է ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, մարտի 1-ի դեպքերից հետո առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցներից փախուստի է դիմել եւ իրենց ինքնության, բնակության վայրի վերաբերյալ կեղծ տվյալներ են ներկայացրել 14 անձ:
Ըստ դատախազության, «Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով՝ զուգորդված սպանություններով, կողոպուտով, բռնություններով, մահացել է 8 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 210 ոստիկան և զինծառայող, 55 քաղաքացիական անձ:
Մարմնական վնասվածքներ ստացած 210 ոստիկաններից և զինծառայողներից 134 –ը ստացել են բեկորային եւ հրազենային վնասվածքներ, 10-ը թունավորվել են գազերից, 6-ը ստացել սալջարդեր:
Մարմնական վնասվածքներ ստացած 55 անձանցից 15-ը՝ ստացել են բեկորային եւ հրազենային վնասվածքներ, որոնցից 5-ը՝ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցից դիմել են փախուստի:
Ընդհանուր առմամբ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցներից փախուստի է դիմել եւ իրենց ինքնության, բնակության վայրի վերաբերյալ կեղծ տվյալներ են ներկայացրել 14 անձ: Նրանք են՝
Արսեն Բազեյան – առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 1 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Լեւոն Բաբլոյան - առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 3 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Խաչիկ Թերգելյան – առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Կարեն Սողոմոնյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Ռոբերտ Բաղդասարյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Արմեն Սարգսյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Արմեն Գաբրիելյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Կարեն Մալխասյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Արթուր Հարությունյան – առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 2 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Արմեն Ազատյան – առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 2 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Հովհաննես Մարգարյան – առաջին բուժօգնությունը ստացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Ռոբերտ Թադեւոսյան – առաջին բուժօգնությունը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Իշխան Այվազյան - առաջին բուժօգնությունը ստացել է թիվ 3 հիվանդանոցում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Նարեկ Ղազարյան - առաջին բուժօգնությունը ստացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկում նշված անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու, ինքնության, բնակության վայրի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տալու, հիվանդանոցներից փախուստի դիմելու, ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած 8 անձանցից 1-ը՝ մահացել է նռնակի պայթյունից, 3-ը՝ կիրառված հատուկ միջոցների հետեւանքով, 4-ը՝ ստացած հրազենային վնասվածքներից:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ, որոնց կատարմանը մասնակցելու համար ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակներին ներգրավել մասնագետների:
