Եվս երկու վարչական գործ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, 2008 թվականի մարտի 18-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա («Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը») վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հետևյալ հայցադիմումները.

ՀՀ ոստիկանության հայցադիմումը Պետրոս Մակեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին (Վարչական դատարանի Գյումրու նստավայր).

ՀՀ ոստիկանության հայցադիմումը Հենրի Մանուկյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին (Վարչական դատարանի Սեւանի նստավայր)։