NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանրային իրազեկման խումբ դատախազությունում
Հաշվի առնելով սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու
փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի հասարակական հնչեղությունը, կարեւորելով նախաքննության թափանցիկությունն ու հասարակության` ստուգված, անաչառ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը,
նախաքննության վերաբերյալ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին եւ,
ընդհանրապես, հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու
անհրաժեշտությունը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով գլխավոր դատախազությունում
ստեղծվել է հանրային իրազեկման խումբ հետեւյալ կազմով`
Հակոբ Ղարախանյան – ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում նշված դեպքի առթիվ
քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն
իրականացնող դատախազական խմբի ղեկավար
Սոնա Տռուզյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի մամուլի քարտուղար
Շահեն Տոնոյան – Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի դատախազների
սպասարկման վարչության պետ
Հովհաննես Կարապետյան – Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի
արտաքին կապերի եւ արարողակարգի վարչության պետ:
Ըստ հրամանի սույն խումբը պետք է քննվող հանրությանը պարբերաբար տեղեկատվության տրամադրումը՝ այնքանով, որքանով դա չի խոչընդոտի նախաքննության իրականացմանը:
