NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սահմանափակումները օրենքի ուժ ստացան
Նախօրեին ուշ երեկոյան ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում [url=http://www.hra.am/arm/?page=issue&id=18001 target=_blank]փոփոխությունները[/url]։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, գործող օրենքը վերանայելու նախաձեռնությունը պայմանավորված է օրենսդրական ոչ հստակ նորմերը բարելավելու անհրաժեշտությամբ:
Փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:
Միաժամանակ օրենքում նշվում է, որ տվյաները հավաստի կհամարվեն, եթե դրանց վերաբերյալ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն։
Օրինագծում նաև ասվում է, որ հրապարակային միջոցառումը անկարգությունների վերափոխվելու և մարդկային զոհերի հանգեցնելու դեպքում լիազոր մարմինը կարող է արգելել միջոցառման անցկացումը` մինչև հանցագործության հանգամանքների և հանցանք կատարած անձանց բացահայտումը:
Օրենքում նաև ասվում է, որ զանգվածային հրապարակային միջոցառում կարող է անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո: Բացի դրանից, կազմակերպչի կողմից զանգվածային միջոցառում անցկացնելու համար իրազեկելու ժամկետը. երեք օր առաջ իրազեկելու փոխարեն սահմանվել է հինգ օր: Իսկ լիազոր մարմնին իրազեկումը քննարկելու համար, օրենքը փոփոխելուց հետո, կտրվի 72 ժամ: Գործող օրենքով դա կատարվում է իրազեկումն ստանալու հաջորդ օրը:
Չնայած սրան, փոփոխությունների հեղինակները ասում են, որ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի դրույթները։
