NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սասուն Միքայելյանը ԱԱԾ–ում է
Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 12-ին հայտնաբերվել է Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը:
Ւսկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ նույն օրը Միքայելյանը ներկայացվել է քննությանը, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:
Սասուն Միքայելյանին եւ երեք այլ պատգամավորների նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու` գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային ժողովը բավարարել է մարտի 4-ին: Պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը կալանավորվել են նույն օրը, իսկ Խաչատուր Սուքիասյանը մինչ օրս հետախուզման մեջ է:
