NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը՝ անբավարար
Մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը Հայաստանում 2007 թվականին եղել է անբավարար: Նման եզրակացություն է պարունակում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքներին վերաբերող [url=http://www.state.gov/g/drl/rls/hrrpt/2007/100546.htm target=_blank]ամենամյա զեկույցը[/url]:
Ըստ այդ փաստաթղթի՝ անցած տարվա գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին, բայց անցկացվել են թերություններով: Միաժամանակ, զեկույցում նշված է, որ քաղաքացիները ի վիճակի չեն եղել ազատորեն փոխելու իշխանություններին:
Ականատեսների վկայությամբ՝ իրավապահները երբեմն ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, իսկ ձերբակալությունները որոշ դեպքերում ինքնակամ բնույթի են եղել:
Զեկույցում նաեւ նշվում է, որ իշխանությունները սահմանափակումներ են մտցրել մարդկանց մասնավոր կյանքի ոլորտում, խղճի, մամուլի ազատության եւ հավաքվելու իրավունքի բնագավառում:
