NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի հելսինկյան ասոցիացիան հորդորում է միջազգային կազմակերպություններին չընդունել նախագահական ընտրությունների արդյունքները
Հայաստանի հելսինկյան ասոցիացիան այսօր դիմել է միջազգային կազմակերպություններին` կոչ անելով չընդունել փետրվարի 19-֊ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը «պահանջել Հայաստանի նախագահից անհապաղ չեղյալ համարել 2008 թվականի մարտի 1-֊ի հրամանագիրը՝ Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին:
Իսկ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն [url=http://www.nhc.no/php/files/documents/land/Armenia/2008/rapport-u-tilsta... target=_blank]կոչ է արել Հայաստանի իշխանություններին[/url] հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել մարտի 1-֊ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար:
«Հայաստանի իշխանությունները պետք է հրավիրեն Եվրախորհրդին կամ հարգանք վայելող այլ կազմակերպությունների՝ հուզումները եւ Հայաստանի ոստիկանության եւ բանակի կողմից դրանց պատասխանը քննելու համար: Միայն նման միջազգային հետաքննությունը արժանահավատ կհամարվի հայաստանցիների կողմից»,֊ - ասել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գունար Կարլսենը:
«Լայն տարածում է ստացել թերահավատությունը այն բանի հանդեպ, թե ինչպես են իշխանություններն անցկացրել նախագահական ընտրությունները, եւ ահագնանում են վրդովմունքն ու հուսահատությունը այն միջոցների կապակցությամբ, որոնցով դադարեցվել են խաղաղ ցույցերը: Ժամանակն է, որ կառավարությունը հրավիրի անկախ միջազգային դերակատարների, որոնք կբացահայտեն, թե ինչ է կատարվել, եւ կապահովեն պատասխանատվությունը յուրաքանչյուր հանցանքի համար»,֊ - կարծիք է հայտնել Կարլսենը:
Անցած շաբաթ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն նամակ է հասցեագրել երկրի արտգործնախարար Յոնաս Գար Ստորեին` հորդորելով Նորվեգիայի իշխանություններին ակտիվություն ցուցաբերել այս հարցում:
