NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՍԴ–ն որոշեց մերժել
Սահմանադրական դատարանը մարտի 8-ին մերժեց նախագահի թեկնածուներ Տիգրան
Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական
ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ: Դատարանի անդամ Հրանտ
Նազարյանի հրապարակած վճռով Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Հայաստանի
նախագահի ընտրության վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 24-ի
թիվ 24-Ա որոշումը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը վճռեց ընտրախախտումների
վերաբերյալ ներկայացված մի շարք փաստեր հանձնել գլխավոր դատախազությանը` քննության
համար:
Սահմանադրական դատարանի վճիռը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում
հրապարակման պահից:
Source Url:
