NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քննությունն ավարտվեց
Մարտի 7–ին Հայաստանի Սահմանադրական դատարանում ավարտվեց նախագահության 9 թեկնածուներից երկուսի՝ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումների քննություն. Դատարանը լսեց բոլոր կողմերի եզրափակիչ ելույթները եւ անցավ խորհրդակցական սենյակ: Ըստ Հայաստանի օրենսդրության՝ Սահմանադրական դատարանն իր որոշումը պետք է կայացնի մինչեւ մարտի 8-ի ժամը 24:00-ը:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի նախագահ է ընտրվել վարչապետ Սերժ Սարգսյանը: Իսկ Լեւոն Տեր–Պետրոսյանը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են եւ հարկ է ընտրությունները ճանաչել անվավեր:
Source Url:
