NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանին զրկել ՀՄ օգնությունից
Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթն առաջարկում է երեւանյան վերջին իրադարձություններից հետո զրկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օգնությունից:
«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օժանդակության հոսքը պետք է դադարեցվի՝ քանի դեռ չկա մարտի 1-ի եւ 2-ի բռնությունների ամբողջական եւ անկախ գնահատական։ Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները պետք է անեն մի բան՝ չհավակնեն, որ ժողովրդավարական առաջընթաց կա այնտեղ, որտեղ նման բան չկա: Մի բան է փողոցին լավատեսության առիթ տալուց խուսափելը, մեկ այլ բան՝ բարձրաձայնել «մանկական քայլերի» մասին, երբ դրանք բացակայում են։ Հայաստանի պարագայում անսովոր է այդ երկրի հետ սովորականի պես գործ ունենալու ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ցանկությունն այն դեպքում, երբ գործ ունենալու հարց չկա՝ Հայաստանը Արեւմուտքի համար ո'չ անվտանգության, ո'չ էլ էներգետիկ գործընկեր է», կարծիք է հայտնել ամերիկացի մասնագետը «Eurasia View» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում:
