NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Չորսից երկուսը արդեն ձերբակալված են
Այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում բավարարվեց հանրապետության գլխավոր դատախազի` Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին և Խաչատուր Սուքիասյանին մեղադրանքը առաջադրելու և որպես խափանման միջոց կալանքը կիրառելու համաձայնություն ստանալու միջնորդությունը:
Գաղտնի քվեարկության արդյունքներով, Հակոբ Հակոբյանին կալանավորելու օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցած 107 պատգամավորներից 84-ը, Մյասնիկ Մալխասյանին` 87-ը, Սասուն Միայելյանին` 86-ին, Խաչատուր Սուքիասյանին` 87-ը:
Նիստին մասնակցել են ձերբակալված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը: Խաչատուր Սուքիասյանն ու Սասուն Միքայելյանը չեն մասնակցել ԱԺ արտահերթ նիստին, և, Գլխավոր դատախազի վստահեցմամբ, անցկացված օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում դեռ չեն հայտնաբերվել:
