NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բագրատյանը ազատ է արձակվել
Քիչ առաջ Հրանտ Բագրատյանի փաստաբանները ֆաքսով նամակ ուղարկեցին ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին։ Ի դեպ նրանք հայտնեցին, որ ՀՀ Գլխավոր
Դատախազության ֆաքսը անջատած էր։ Նամակը ուղարկելուց մոտ 20 րոպե անց, Հրանտ
Բագրատյանը ազատ է արձակվել։
Ստորեւ բերվում է փաստաբանների նամակը ամբողջությամբ։
ՀՀ գլխավոր դատախազ`
պարոն Ա.Հովսեփյանին
պատճենը` ՀՀ ոստիկանության պետ`
պարոն Հ.Հարությունյանին
Մեծարգո Պարոնայք,
Այսօր` 2008 թվականի մարտի 1-ին ժամը 09:00-ի սահմաններում, մեր վստահորդ` պարոն
Հրանտ Բագրատյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին և, մեր ունեցած
տվյալներով, ենթարկվել է խոշտանգման և/կամ դաժան և/կամ անմարդկային վերաբերմունքի:
Ժամը 13:30-ի սահմաններում փորձեցել ենք ոստիկանության Կենտրոնի բաժնում տեսնել մեր
վստահորդին, սակայն մեր մուտքը սանձարձակ կերպով արգելվել է, իսկ ոստիկանության
բաժնի դուռը` փակվել: Մեր բոլոր օրինական պահանջները` ապահովել մեր պաշտպանյալին
տեսնելու մեր հնարավորությունը, պարզապես արհամարհվել են:
Ակնկալում ենք Ձեր շտապ միջամտությունը` իրականացվող ռեպրեսիան իսկույն եևեթ
դադարեցնելու, պարոն Հրանտ Բագրատյանի հետ շփման մեջ մտնելու մեր հնարավորությունն
ապահեվոլու, ինչպես նաև նրան խոշտանգման և/կամ դաժան և/կամ անմարդկային
վերաբերմունքի ենթարկելու հետ կապված տվյալները արագորեն պարզելու, իսկ այդ
տեղեկությունները հաստատվելու դեպքում` նման արարքների կատարման մեջ մեղավոր`
ոստիկանության պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու առումով:
Հարգանքներով`
Արթուր Գրիգորյան, Նարինե Ռշտունի
