Դեպքերի քրոնիկոն

[17:40]

1. Պաշարվել է Առաջին Նախագահի տունը։ Նախագահը գտնվում է տնային կալանքի տակ։

2. Խուզարկվում է Խաչատուր Սուքիասյանի տունը։

3. Ծեծվել է նկարիչ Գրիգոր Խաչատրյանը։

4. Ժողովուրդը հավաքվում է Ֆրանսիայի դասպանատան մոտ։

5. Կենտրոնի ոստիկանությունում տասնյակ վիրավորներ, ներառյալ անչափահասներ,
դաժանաբար ծեծվել են ավտոբուսներում՝ կողերի, ողնաշարի, գլխի կոտրվածքներով,
ուշաթափ վիճակում։

6. Քաղաքապետարանի հարեւանությամբ ոստիկանական մեքենան մխրճվել է բազմության մեջ եւ
վրաերթի ենթարկել երեք ցուցարարի։ Վիրավորները շտապ օգնության մեքենաներով
տեղափոխվել են հիվանդանոց։