NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ձերբակալությունների եւ կալանքների պատկերը
Հիանալու եւ իսկապես տեսնելու բան էր, թե ինչպես էին քաղաքական մրցակիցները
Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնը նույն սեղանի շուրջ խաղաղ նստած բանավիճում: Սա է
քաղաքական մշակույթը: Այսօրվա Հայաստանում դժվար գտնվի մեկը, որ չկարողանա
քաղաքական մշակույթի պակասի մասին խոսել ու մատնանշել քաղաքական մշակույթի առնվազն
երկու պակասող բաղկացուցիչ: Բայց բնությունը դատարկություն չի սիրում, առանձին
դեպքերում` չի հանդուրժում: Ու քաղաքական մշակույթի չեղած բաղկացուցիչները տեղը
զբաղեցնում են այլ տարրեր` բնավ ոչ քաղաքական:
Հանրապետության նախագահի ընտրություններից առաջ եւ հետո եղել են բազմաթիվ
ձերբակալություններ, կալանքներ ու տնտեսական բնույթի պետական կոշտ միջոցառումներ:
Ոչ ոք չի կարող պախարակել պետական կառույցներին իրենց աշխատանքը անելու համար, բայց
երբ հարկային կամ մաքսային ստուգումների կամ հանցավորության դեմ պայքարի հիմքում
օրվա իշխանությունների քաղաքական մրցակիցներին առավելագույնս թուլացնելու, հաճախ
անթաքույց մղումն է, դժվար է խոսել օրենքի ու օրինականության մասին: Շատերն են հարց
տալիս, այդ ինչպես է պատահում, որ իրավապահ մարմինները կենտրոնանում են միայն
ընդդիմադիր հայացքներ ունեցողների վրա:
Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի ներկայացնում ենք փետրվարի 19-ից այսկողմ
ոստիկանների ուշադրության կենտրոնում հայտնվածներից մի մասի անունները:
Այս բոլոր քաղաքացիները կամ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են, կամ նրանց
հարազատներ, բարեկամներ, ընկերներ:
- Արամ Կարապետյան` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, կալանավորված է սուտ
մատնություն մեղադրանքով: - Պետրոս Մակեյան «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ, կալանավորված է
ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար - Սմբատ Այվազյան` «Հանրապետություն» կուսակցության անդամ, կալանավորված է ապօրինի
զենք զինամթերք պահելու համար: - Գագիկ Ջհանգիրյան, կալանավորված է ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ
նյութեր պահելու, իրացնելու կամ կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ
բռնություն գործադրելու համար: - Սուրեն Սուրենյանց, կալանավորվել է Քրեական օրենսգրքի
2251 հոդվածով.
«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում
կազմակերպելը և անցկացնելը» - Գառնիկ Մարգարյան` «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ մոտ 20 ժամ պահվել է
ոստիկանությունում առանց որեւէ պատճառի - Վարդան Կիրակոսյան եւ Արտակ Սիսակյան. երկու օր պահվել են ոստիկանությունում, հետո
ազատ արձակվել, հիմա պարբերաբար կանչվում են ոստիկանություն: - Աշոտ Զաքարյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:
- Արսեն Սարգսյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:
- Վահան Հարությունյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:
- Արտակ Սարգսյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:
- Գուրգեն Եղիազարյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:
- Հուսիկ Բաղդասարյան. կալանավորված է:
- Սերյոժա Սիրադեղյան. կալանավորված է:
- Յուրիկ Մամյան. կալանավորված է:
