Ոստիկանությունը հեգնում է՞

«ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այսպես կոչված թիկնազորից երկուսը` Արսեն Ասատրյանը և Մարատ Բաղդասարյանը, որոնք փետրվարի 24-ին Երևանի Ա. Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկվել ոստիկանություն, ձերբակալված են», տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Լավ է, որ ոստիկանությունը աշխատում է թափանցիկ աշխատել։ Վատ է, որ իրավապահ այս մարմինը իր պաշտոնական հաղորդագրություններում քաղաքական վերաբերմունք է դնում։ Եվ սա, ցավոք, առաջին դեպքը չէ։ Ակնհայտ վերապահ էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը ոստիկանության արձագանքը։