NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Գյումրիի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
2008թ. փետրվարի 26
ՀՀ իշխանություններին հերթական կեղծված ընտրությունների համար, որոնք ուղեկցվել են
օրենքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ինչպես նախընտրական շրջանում,
այնպես էլ քվեարկության օրը եւ ետընտրական շաբաթվա ընթացքում:
Մենք դատապարտում ենք.
- զանգվածային ընտրակաշառքները, քվեատուփերի լցոնումները,
ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց եւ տեղական դիտորդների
նկատմամբ ճնշումները եւ բռնությունները, ընտրողների կամքի արտահայտման նկատմամբ
պարտադրանքները, - վարչական ռեսուրսի շարունակական չարաշահումները, լրատվամիջոցների
կողմնակալությունը եւ փաստերի խեղաթյուրումը, - քաղաքական դիրքորոշում արտահայտելու համար քաղաքացիների հետապնդումները եւ
ձերբակալությունները:
Մենք հայտարարում ենք,
որ երկրում ծավալված բռնապետության դրսեւորումների պատասխանատուն այսօրվա
իշխանություններն են եւ նրանց հանցանքների վրա «աչք փակող» միջազգային
կազմակերպությունները:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Երեւան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Գյումրի
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
