NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ Ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը։
Ոստիկանությունը վճռական է և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը:
Source Url:
