NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օմբուդսմենը դիմել է Ոստիկանապետին
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Հայկ Հարությունյանին:
«Փետրվարի 25-ին ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված իր դիմումում հայտնել է, որ սույն թվականի փետրվարի 25-ին, ժամը 16:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Եկմալյան 16 հասցեում գտնվող Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ են այցելել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ գրասենյակը փակելու բանավոր պահանջ ներկայացրել: Դիմումատուն հայտնել է նաեւ, որ արդեն մի քանի օր է, ինչ հանրապետությունով մեկ հարկադրաբար փակվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերը եւ ենթաշտաբերը, մասնավորապես Բերդում (Տավուշի մարզ), Վարդենիսում (Գեղարքունիքի մարզ), Երևանում:
Ելնելով վերոգրյալից եւ ղե¬կա¬վար¬վե¬լով «Մարդու իրավունքների պաշտ¬պա¬նի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կե¬¬տի պահանջներով, առաջարկում եմ հանձնարարել ստուգել դիմումում նշված տեղեկությունները եւ պարզաբանումներ տալ դրանց կապակցությամբ»:
