Էլի ձերբակալություններ

Մեր տեղեկություններով, անցած գիշեր եւ այսօր առավոտյան Հայաստանում ձերբակալվել են Լեւոն Տեր–Պետրոսյանին սատարող ՀՀ քաղաքացիներ, մասնավորաբար Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը։ Իսկ թե ինչ մեղադրանք է առաջադրվելու ձերբակալվածներին՝ պարզ կդառնա այսօր։

Փետրվարի 26-ի դրությամբ ազատազրկված են Լեւոն Տեր–Պետրոսյանի մեկ տասնյակ կողմակիցներ, աջակիցներ. Գագիկ Ջհանգիրյան, Արամ Կարապետյան, Սմբատ Այվազյան, Գառնիկ Մարգարյան, Սամվել Հարությունյան, Պետրոս Մակեյան, Աշոտ Զաքարյան, Սուրեն Սուրենյանց եւ այլք։