Սերժ Սարգսյանի շտաբի հայտարարությունը

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները, ասել է.

«Հայաստանում սկսվել է ընտրությունների արդյունքների բողոքարկման եւ վերանայման օրինական գործընթաց: Որոշ թեկնածուներ տարբեր ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ կասկածներ ունենալով, պահանջել են վերահաշվակ: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դատապարտում է բոլոր այն դեպքերը, որոնց ընթացքում կպարզվի, որ ընտրական հանձնաժողովը միտումնավոր խեղաթյուրել է ընտրողների ազատ կամարտահայտության արդյունքը, անկախ նրանից, թե ի օգուտ, կամ ի վնաս ում է դա արվել: Մեր թեկնածու Սերժ Սարգսյանը քանիցս հայտարարել է, որ հետամուտ ենք լինելու ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացը օրենքի շրջանակում կազմակերպելուն, ուստի բոլոր ընտրակեղծարարները պետք է կրեն օրենքով սահմանված պատիժ»։