NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրահանձնաժողովն էլ ողջունեց
Եվրահանձնաժողովը ողջունել է Հայաստանի նախագահական ընտրությունների անցկացումը: Եվրահանձնաժողովի արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները կարծիք է հայտնել, որ ընտրությունները «մեծավ մասամբ համապատասխանել են միջազգային նորմերին»:
«ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական զեկույցը վկայում է, որ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործում իրականացված բարեփոխումների շնորհիվ էական առաջընթաց է ձեռք բերվել նախորդ՝ 2003 թվականի ընտրությունների համեմատ։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ընտրական համակարգի հետագա բարելավում՝ ընտրական գործընթացի նկատմամբ բնակչության վստահությունն ամրապնդելու համար»,- փաստել է Ֆերերո-Վալդները:
Source Url:
