NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՊՀ դիտորդների եզրակացությունը
Հայաստանի նախագահի ընտրությունը դիտարկող ԱՊՀ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին հրապարակել է ընտրության վերաբերյալ իր նախնական եզրակացությունը, որն ինչպես եւ ակնկալվում էր, դրական է:
ԱՊՀ դիտորդները արձանագրում են, որ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունը եղել է բաց ու ազատ, իսկ ԿԸՀ-ն ու Հայաստանի գործադիր իշխանությունն ապահովել են քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի իրականացման հնարավորությունը, իսկ ընտրությունն էլ անցել է Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն: ԱՊՀ դիտորդներն նշում են, որ իրենց եզրակացությունը կայացրել են միայն իրենց տեսածի հիման վրա, եւ միջնորդավորված ինֆորմացիան եզրակացությունը կազմելիս հաշվի չեն առել:
ԱՊՀ դիտորդական առաքելությունը կարծում է նաեւ, որ ընտրությունները կարեւոր գործոն են հանդիսացել Հայաստանի ժողովրդավարացման գործում: ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայտարարում է, որ գրանցված թերությունները եղել են տեխնիկական եւ չեն ազդել ընտրության արդյունքի եւ քաղաքացիների կամքի արտահայտման վրա: Եզրակացության հեղինակները կոչ են անում մյուս դիտորդական առաքելություններին եւս միանալ իրենց գնահատականին:
