NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի ժամը 11.52-ի տվյալներով, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո, վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86 %-ը, լրագրողներին հայտնել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։
Ազարյանի հապարակած նախնական վերջնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 306 ձայն (21,5%), «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին՝ 272 256 ձայն (11,666%), իսկ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 100 876 ընտրող կամ 6,12%-ը։
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հավաքել է 20 939 ձայն կամ 1,28%, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ 7 473 ձայն կամ 0,46%, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ 3092 կամ 0,19%, Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ 4359 կամ 0,27%, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ 9754 կամ 0,6%։
Ընտրություններին մասնակցել է 1 670 656 մարդ, տարածքային ընտրական հանձնաժողովներին տրվել է 2.390 միլիոն քվեաթերթիկ, մարվել է 720 հազար 254-ը, անվավեր է ճանաչվել 34 հազար 849-ը, անճշտությունների քանակը կազմում է 6438։
Ազարյանը հայտնել է նաեւ, որ արձանագությունը ստորագրել են ԿԸՀ 9 անդամներից վեցը. ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները չեն ստորագրել, ՀՅԴ-ական Համլետ Աբրահամյանը հատուկ կարծիք է հայտնել։
