NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008»–ը արդեն 100 ահազանգ է ստացել
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը փետրվարի 19-ի ժամը 12։30-ի դրությամբ ստացել է մոտ 100 ահազանգ տարբեր օրինախախտումների վերաբերյալ։ Նախաձեռնության Շտապ իրավական օգնության մեքենաները մեկնել են դեպքի վայրեր։ Որոշ ահազագներ չեն հաստատվել։ Որոշ դեպքերում ահազանգողները հրաժարվել են ներկայանալ։
Ներկայացնում ենք ստացված ահազանգերից մի քանիսը։
Երեւանի կենտրոնում 25 հոգանոց ավտոբուսը մարդկացով լի շրջում է ընտրատեղամասից–ընտրատեղամաս։ Թիվ 11/03 ընտրատեղամասում՝ 255 մանկապարտեզ ընտրողների կուտակումներ են։
Արտաշատում՝ Կուտակումներ են 11/17 տեղմասում դիտորդները արձանագրել են լցոնումներ, կազմել արձանագրություններ։ Դեպքի վայր ժամանած «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» Իրավական Շտապ օգնության մեքենայի անձնակազմին սպառնացել են։
Մարտունի քաղաքի 24/15 եւ 24/14 տեղամասերում բաց քվեարկություն է եղել: Կազմվել է արձանագրություն։
162 դպրոցում տեղակայված 7/18 տեղամասում ձերբակալել են դիտորդին:
13/28 ընտրատեղամասում լցոնումներ են եղել: Քվեարկել է մի 14 տարեկան երեխա, կազմվում է անհրաժեշտ բողոքը:
Մալաթիա–Սեբաստիայի 8/21 ընտրատեղամասում արձանագրվել են լցոնում, կան ծեծված մարդիկ, որոնցից մեկին՝ Պարգեւ Մնացականյանին տեղափոխել են հիվանդանոց։ Պատրաստվում է հաղորդագրություն դատախազության համար։
