NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանները հրաժարվում են վերականգնել մարդկանց ընտրելու իրավունքը
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր։ Ժամը 15։30-ի դրությամբ ստացվել են նոր տեղեկություններ։
Վանաձոր քաղաքացի Իշխան Մանուկյան որդին վերադարձել է բանակից, հաշվառումից հանված է, սակայն դատարանը ընտրացուցակներում վերականգնվելու դիմումը վարույթ չի ընդունում։ Ընտրացուցակներում վերականգնվելու դիմումները վարույթ չեն ընդունում նաեւ Վանաձորի, Գյումրիի, Երեւանի Շենթավիթ եւ Կենտրոն–Նորք–Մարաշ համայնքների դատարանները։
Թիվ 13/13 ընտրատեղամասում մարդկանց տանում են քվեարկության՝ Առաջ Հայաստան կարգախոսով դրոշներով։
Թիվ 3/27 ընտրատեղամասի մոտ կարմիր ОPEL մակնիշի մեքենայում նստած մարդիկ ընտրացուցակներ ունեն, ընտրողների մի մասը քվեարկությունից առաջ նրանց է մոտենում։
Շիրվանզադեի անվան դպրոցում՝ 5/21 ընտրատեղամասում մի խումբ երիտասարդների մի քանի անգամ քվեարկել են, սակայն հանձնաժողովը նրանց անձնագրերում կնիք չի դնում։ Դիտորդների՝ կնիք դնելու պահանջին ի պատասխան հանձնաժողովից սպառնացել են. տուն չեք հասնի։
Աշտարակի 14/7 տեղամասում վստահված անձ Սոնա Մալխասյանին ամեն կերպ ահաբեկելով փորձում են դուրս հանել ընտրատեղամասից։ ժամը 15։30-ի դրությամբ Սոնա Մալխասյանը դեռ ընտրատեղամասում է։
Ժամը 15։30–ի մատույցներում 162 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ծեծկռտուք է եղել։
Արամուսի թիվ 27/25 ընտրատեղամասում զանգվածային լցունումներ են:
