Ոստիկանները հարձակվել են ՇՕՄ մեքենայի եւ պատգամավորի վրա

[16:30]

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ նոր ահազանգեր, շատ ահազանգներ գալիս են նույն ընտրատեղամասերից։

Էրեբունիում՝ 13/16 ընտրատեղամասում անվերահսկելի վիճակ է, բաց քվեարկություն, լցոնումներ։ Տեղում են բազմաթիվ դիտորդներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն օրինախախտումները շարունակվում են։ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության անձնակազմի ներկայությամբ ոստիկանները բռնություն են գործադրել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ Փաստաբան Լիզա Գրիգորյանը այս ամենը հավաստող տեսաերիզ ունի։

3/20 ընտրատեղամասի մոտ կանգնած է կանգնած 99 SS 888 համարանիշով սեւ PRADO մեքենա, մարդիկ նախքան քվեարկելը մոտենում են այս մեքենային

Մալաթիա–Սեբաստիայի 174 դպրոցում տեղակայված թիվ 7/12 ընտրատեղամասում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության մեքենաներից մեկի անձնակազմի անդամ, «Հրապարակ» թերթի լրագրող Էլմիրա Մարտիրոսյանը նկարահանել է լցոնման դեպք։ Տեղում ներկա ոստիկանները լրագրողի ձեռքից վերցրել են ֆոտոխցիկը եւ հանել հիշողության քարտը։

Բազմաթիվ ահազանգեր են գալիս, որ հանձնաժողովի նախագահները ընդդիմադիր վստահված անձանց թույլ չեն տալիս ստուգել ընտրողների անձնագրերը։