Կանխարգելիչ առաքելություն

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության 40 մեքենաները փետրվարի 19-ին քվեարկության ողջ ընթացքում շրջել են ողջ հանրապետության տարածքով։ Այժմ արդեն ընտրատեղամասերը փակ են եւ ինչպես վկայում են մեր անձնակազմերը, քիչ չեն եղել դեպքերը, երբ իրավական շտապ օգնության անձնակազմի ներկայությունը զսպող դեր է խաղացել։ Ասենք ընտրատեղամասի մոտ հավաքված երիտասարդներն են ցրվել, հանձնաժողովականներն են զգաստացել եւ այլն։