ԵԽԽՎ դիտորդները Հայաստան կգան փետրվարի 18-ին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական պատվիրակությունը, կազմված 27 մարդուց, Հայաստան կժամանի փետրվարի 18-20-ը, նախագահի ընտրությունը դիտարկելու համար: Ինչպես ԱՌԿԱ գործակալությանը հայտնել է Եվրոպայի Խորհրդի Երեւանի տեղեկատվական կենտրոնը, ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը կգլխավորի բրիտանացի Ջոն Պրեսկոտը:
Դիտորդների հանդիպումներ են ծրագրված նախագահի թեկնածուների, ԿԸՀ նախագահի, ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ: ԵԽԽՎ դիտորդները կայցելեն նաեւ հանրապետության ընտրատեղամասեր, քվեարկության գործընթացն ուսումնասիրելու համար: