NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրադատարանի հետ կապված փաստաթղթերը այրվել են
ՀՀ արդարադատության նախարարության շենքի հրդեհի կապակցությամբ տարածված լուրերի վերաբերյալ պարզաբանումներ է տվել ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքի հրդեհի կապակցությամբ տարածված բոլոր այն ասեկոսները, ըստ որոնց փորձ է արվում այդ դեպքը կապել հասարակական հնչեղություն ունեցող գործերի ոչնչացման հետ` ակնհայտ հերյուրաքներ են: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ նախարարությունում հնչեղություն ունեցող որևէ քրեական գործ, այդ թվում 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայտնի հանցագործության առնչությամբ քրեական գործ չի եղել, այն պարզ պատճառով, որ արդարադատության նախարարության գործառույթների մեջ չի մտնում նման գործերի պահումը, վարումը կամ արխիվացումը:
Կարծում ենք, որ միջոցների մեջ խտրականություն չդնելու և կատարված դեպքը շահարկելու ու ցանկացած եղանակով վարկանիշ ձեռք բերելու միտումուվ նման ասեկոսների տարածումը նպատակ է հետապնդում մոլորեցնելու արդարադատության նախարարության գործառույթների վերաբերյալ բավարար չափով չիրազեկված անձանց:
Միաժամանակ, հայտնվում է, որ հրդեհի արդյունքում ամբողջությամբ ոչնչացել են Եվրոպական դատարանի հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնք գտնվել են այդ դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալի վարույթում»:
