NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդեն տպագրվել է 1.5 միլիոն քվեաթերթիկ
Հինգշաբթի՝ փետրվարի 14-ին, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսելու է տեղամասային ընտրահանձնաժողովներին բաժանել ընտրական քվեաթերթիկները և ծրարները, փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը. «Ըստ ԿԸՀ հաստատված ժամանակացույցի, փետրվարի 14-ին և 15-ին քվեաթերթիկները պետք է հասցվեն մարզերի տեղամասային ընտրահանձնաժողովներին, իսկ փետրվարի 16-ին բաժանվելու են Երևանում»։Քվեաթերթիկները և ծրարները տեղափոխվելու են «Հայինկասացիա» ՓԲԸ-ի մեքենաներով։
Բախչագուլյանը տվյալներով, այս պահին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում արդեն տպագրվել է 1,5 միլիոն ընտրական քվեաթերթիկ։Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանում տպագրվելու է 2 միլիոն 390 հազար քվեաթերթիկ, այն հաշվարկով, որ յուրաքանչյուր տեղամասին հատկացվելու է անհրաժեշտ քանակությունից 3 տոկոսով ավել քվեաթերթիկ։ ՀՀ ոստիկանության տվյալներով, փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի ճշտված ցուցակներում գրանցվել է 2 311 240 ընտրող՝ հունվարի 24-ի տվյալների 2 312 945-ի դիմաց։
