NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խախտումներ Նոր Հաճնում
Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Կոտայքի մարզի համակարգող խորհուրդը տեղեկացնում է, թե Նոր Հաճընի քաղաքապետարանը հունվարի 18-ի թիվ 5 որոշմամբ Տորոզյան փողոց 6 շենքի հարավային պատը անվճար հատկացրել է նախագահի բոլոր թեկնածուներին 4-ական քմ, սակայն Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը նշված պատին փակցրել է Սերժ Սարգսյանի 18 քմ մակերեսով դիմանկարը, իսկ պատի մնացած հատվածը հատկացված էր Հանրապետական կուսակցության պաստառին: Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր Հաճընի նախընտրական շտաբի պետ Մարետա Պետրոսյանի բողոքից հետո, թե անհավասար պայմաններ են ստեղծվել և խախտվել է քաղաքապետարանի որոշումը, հանվել է ՀՀԿ-ի պաստառը, սակայն Սերժ Սարգսյանի մեծածավալ դիմանկարը շարումակում է մնալ, որի կողքին որեւէ այլ թեկնածուի 4 քմ նկարը տեղադրելը անիմաստ է: Այդպիսով խախտվել է թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքը:
Նոր Հաճընի թիվ 2 դպրոցում (որը ընտրատեղամաս է) տնօրենը փակցրել էր Սերժ Սարգսյանի մեծ դիմանկար, որը մեր ճնշման տակ հանվել է, իսկ փոքրերը շարունակում են մնալ փակցված:
