Ծեծել են Լեւոն Տեր–Պետրոսյանի թիմակիցներին

Երեկ երեկոյան, Նոր Նորքի 3-րդ զանգվածում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` փետրվարի 9-ին հրավիրած հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները փակցնելիս, թեկնածուի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գիրգորյանը, Գևորգ Զաքարյանն ու Աղվան Հակոբյանը ծեծի են ենթարկվել: Նրանց են մոտեցել «Նիսան առմադա» մակնիշի ավտոմեքենայով ու ճշտելով, թե տղաներն ինչ թռուցիկներ են փակցնում, չորս հոգով հարձակվել են երիտասարդների վրա ու դաժան ծեծի ենթարկել: Ըստ որոշ աղբյուրների, ծեծողների մեջ են եղել Մելիք Գասպարյանը, Նոր Նորքի ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի շտաբից:

Ծեծի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց է այցելել նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա Նոր Նորքի նախընտրական շտաբի պետ Պարգև Օհանյանը: Տուժածները գտնվում են Նոր Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, բժիշկները հատկապես ծանր են գնահատում 19-ամյա Հ. Գրիգորյանի վիճակը: