NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարգել ինքնորոշման իրավունքը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն երեք հիմնարար սկզբունքներին հետևելու դեպքում։ Առաջինը, Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, երրորդ՝ անհրաժեշտ են պատերազմը չվերսկսելու հստակ երաշխիքներ միջազգային կազմակերպությունների և միջնորդ պետությունների կողմից», - ասել է նա։
Վարչապետի խոսքերով, վերը նշված պայմանները այն երեք հիմնարար սկզբունքներն են, որոնց կատարման դեպքում հայկական կողմը կարող է գնալ տեխնիկական հարցերի համաձայնեցման։ Այդ սկզբունքների չկատարման դեպքում, Սարգսյանի կարծիքով, հակամարտող կողմերին քննարկելու ոչինչ չունեն։ Վարչապետը նշել է, որ վերը նշված երեք պայմաններն առկա են կառավարության ծրագրում, և դրանց հիման վրա կառուցվում են միջպետական հարաբերությունները ԵՄ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ինչպես նաև երկկողմ ձևաչափում։
