NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ավանդական կուսակցությունների համատեղ կոչը
Արցախյան շարժման 20-ամյակի առթիվ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն, Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական վարչությունը եւ ՍԴ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը որոշում են ընդունել Հայաստանում եւ Սփյուռքում միասնաբար նշել Արցախյան շարժման 20-ամյակը, միասնաբար հանդես գալ Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայ քաղաքականության դեմ եւ միասնաբար արծարծել Թուրքիայի կողմից հայ ժողովրդի իրավունքների ճանաչման հարցը:
Հայկական երեք ավանդական կուսակցությունները փետրվարի 6-ի հայտարարությամբ կոչ են ուղղել համայն հայությանը.
«2008-ը հռչակել Արցախյան շարժման 20-ամյակի տարի եւ միասնաբար նշել այն: Բոլոր միջոցներով շարունակել արցախյան գոյամարտի արդյունքներու ամրապնդման գործը: Միասնաբար շարունակել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքները` մինչեւ որ Ցեղասպանության պատասխանատու Թուրքիայի Հանրապետությունը եւս փոխե հայության հանդեպ իր վերաբերմունքը` ճանչնալով հայության իրավունքները եւ մարդկության դեմ կատարված այդ ոճիրին համապատասխան ամբողջական հատուցում կատարելով հայ ժողովուրդին:
Հետ այսու ամեն տարի փետրվար 28-ը հայտարարելով Սումգայիթի եւ Բաքվի հայության ոչնչացումը խորհրդանշող օր, համապատասխան ճիգով իրազեկ պահել միջազգային հանրային կարծիքն ու բոլոր պետությունները` մատնանշելով Ադրբեջանի բոլոր տեսակի` անցյալ եւ ներկա իշխանություններուն, հայության հանդեպ վարած ոճրային քաղաքականությունը»:
Վերջապես, ճիգ չխնայել` սատարելու համար Հայաստան-Արցախի պետական կառույցին զարգացման ու ամրապնդման»:
