NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵՄ–ի համար կարեւոր ընտրություն
Հայաստանի նախագահական ընտրությունները կարևոր են ոչ միայն հանրապետության, այլ նաև ԵՄ-ի համար, երեքշաբթի Երևանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին. «Անհրաժեշտ է նշել, որ այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵՄ-ի համար, քանի որ Հայաստանը Եվրամիության կարևոր գործընկերն է։ Ընտրությունները ժողովրդավարական գործընթացների զարգացման կարևոր մասն են, իսկ քանի որ ժողովրդավարության զարգացումը ԵՄ-ի առաջնահերթություններից մեկն է, ապա ընտրությունների արդյունքները կարող են որոշակի դեր խաղալ Երամիության հետ Հայաստանի հարաբերությունների մեջ»։
Սեմնեբին նշել է, որ «Շատ դրական է այն փաստը, որ ընտրություններին մասնակցում են շատ թեկնածուներ, ինչը Հայաստանի բնակիչների շրջանում քաղաքական հետաքրքրություն է առաջացնում։ Դա հուսադրում է», ավելացնելով, որ դեռևս վաղ է գնահատական տալ ընտրություններին։
ԵՄ ներկայացուցչի խոսքերով, նախընտրական արշավի ընթացքում ամենակարևորը մամուլի դերն է և թեկնածուների հնարավորությունը՝ ելույթ ունենալ զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակներով, ինչպես նաև կարևոր է քվեարկության ընթացքը և ձայների հաշվարկը
