NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հեռուստաընկերությունները ընդհանուրո ռազմավարություն ունեն
«Խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ, այս ընտրությունների լուսաբանման գործընթացում նվազել է թեկնածուների բանավեճերի թիվը: Դիտարկումները հնարավորություն են տալիս եզրակացնել, որ դրա պատճառը ոչ թե հեռուստառադիոընկերությունների, այլ թեկնածուների ցանկության բացակայությունն է: Սակայն չի կարելի ժխտել, որ հեռուստաընկերություններն այս ընտրությունների լուսաբանման հարցում յուրօրինակ քաղաքականություն են վարում«,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է հայկական 8 հեռուստաընկերություներում ընտրությունների լուսաբանման մոնիտորինգ իրականացնող «Թիմ» խմբի անդամ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա հավաստմամբ, լրատվամիջոցների կողմից նկատվել է մեծ բացթողում. «Նրանք կարծես անտեսում են այն փորձագետներին, այն մասնագետներին, ովքեր վերլուծություններ են անում նախընտրական քարոզարշավի վերաբերյալ: Քարոզարշավի այս հատվածում, նրանց վերլուծությունը, թերևս կարող էր մեծ կշիռ ունենալ»:
Մոնիտորինգի արդյունքում նկատվել է մի մտահոգիչ հանգամանք՝ հեռարձակվող ԶԼՄ-երի միջեւ ընդհանուր ռազմավարություն կա: «Ինչ անում են, միասին են անում ընտրությունների լուսաբանման առումով, բացառությամբ «Երկիր մեդիա»-ի, որն համաձայնեցված կամ ուղղորդված քաղաքականության տպավորություն է թողնում»,- նշել է Նավասարդյանը:
