NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առայժմ նյութեր են հավաքում
Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Ա.Հովսեփյանից 01.02.08թ. ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը՝ ժամը 14-14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հանդիպումը համայնքի բնակչության հետ, որի ժամանակ Ծովագյուղի բնակիչ Դ.Նազարյանը վիճաբանել է համագյուղացի Վահրամի հետ: Դեպքի վերաբերյալ վիճաբանող կողմերից գրավոր հաղորդում իրավապահ մարմինները չեն ստացել:
Տեղեկացնելով այս մասին, ՀՀ գլխավոր դատախազությունը հավելում է, որ Ստացված զեկուցագրի եւ «Ծեծկռտուք՝ ՀՅԴ թեկնածուի հանդիպման ընթացքում» խորագրով մամուլի 02.02.08թ. հրապարակումների հիման վրա ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Source Url:
