«Եռյակը» կգա երեքշաբթի

Երեքշաբթի երեկոյան Հայաստան կժամանի Եվրամիության «եռյակը», երկուշաբթի հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։Պատվիրակության կազմում են արտաքին կապերի հանձնակատար Բենիտո Ֆերերո-Վալդները, ԵՄ նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

«Այցի ընթացքում նախատեսվում են ԵՄ ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ։ Ծրագրվում է նաև ամփոփիչ մամուլի ասուլիս», - տեղեկացրել է Կարապետյանը։Նրա խոսքերով, հանդիպումների ընթացքում կքննարկվի Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացումը, հակամատրության կարգավորման գործընթացը և ընդհանուր առմամբ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները։